PROEvents 360 Vol.2
Իրադարձային մարքեթինգի և միջոցառումների կազմակերպման ամբողջական դասընթաց
PROEvents360-ը մասնագիտական ուսուցման ծրագիր է, որը հիմնված է միջազգային EMBOK ստանդարտի վրա և միավորում է ռազմավարությունը, մարքեթինգը, միջոցառումների ճարտարապետությունը, թիմի կառավարումը, լոգիստիկան, տեխնոլոգիան, անվտանգությունն ու վերջնական հաշվետվությունը։
Դասընթացը սովորեցնում է, թե ինչպես նախագծել միջոցառումը որպես ամբողջական համակարգ, այլ ոչ թե որպես առանձին առաջադրանքների հավաքածու, ինչը առանցքային հմտություն է ժամանակակից event management ոլորտում աշխատող մասնագետների համար։
Մասնակցության փաթեթներ ՝
-
Standard Professional Package – 180,000 ՀՀ դրամ
Ներառում է դասընթացի ամբողջական ուսումնական ծրագիրը, բոլոր տեսական և գործնական նյութերը, առաջադրանքները և ավարտական սերտիֆիկատը։ Նախատեսված է ինքնուրույն աշխատելու և համակարգված մասնագիտական հիմք ձևավորելու համար։
-
Premium Mentorship Package – 240,000 ՀՀ դրամ
Ներառում է դասընթացի ամբողջական ծրագիրը՝ բոլոր գործնական առաջադրանքների անհատական ստուգմամբ, մասնագիտական վերլուծությամբ և մենթորական ուղղորդմամբ՝ առավելագույն մասնագիտական աճ ապահովելու նպատակով։